Սիսիանն ունի ոճային լինելու իր բանաձևը․ «Կարծում եմ՝ նորաձևության հետևելն այնքան էլ կարևոր չէ, ամենակարևորն արտաքնին համապատասխան, ճիշտ հագուստ ընտրելն է: Ամեն ինչ պետք է լինի զուսպ, չափի մեջ ու հասարակ: Հասարակությունն ու պարզությունն արդեն շքեղ են»:
Դերասանը խոստովանում է՝ կարևորում է արտաքին տեսքը, հատկապես, առաջին հայացքից դա է գրավում, սակայն աղջկա արտաքնի մասին նրա պատկերացումներն ընդունված «չափանիշներով» չեն որոշվում: Օրինակ, փոքր քիթը չէ, որ աղջկան գեղեցիկ է դարձնում:
«Ես շատ եմ կարևորում հարմոնյան: Աղջիկը կարող է ընդգծված սիրուն չլինել, օրինակ, քիթը մեծ լինի, բայց դեմքի վրա ամեն ինչ ներդաշնակ լինի: Արտաքինը կարևոր է, որովհետև բնավորության ու արտաքնի միջև ուղիղ կապ կա: Խոսքս ոչ թե սիրուն, այլ հետաքրքիր լինելու մասին է: Երբ մարդը հասկացել է իր իդեալոգիան և ֆիզիոլոգիան ինչու են այդպիսին, ինչ կապ ունեն բնավորոթյան հետ, մի քայլ առաջ է և կարող է շատ հետաքրքիր լինել»,- շեշտեց Սիսիանն ու ներկայացրեց իր եռյակը:
Իվետա Մուկուչյանը թե՛ երաժշտական, թե՛ ոճային ճաշակով, կարծում եմ, բոլորին գերազանցում է:
Շարունակությունն՝ այստեղ