Թաթարստանում բնակելի շենքի հիմքի մեջ մարդկանց մասունքներ են հայտնաբերել

181

Թաթարստանում Էլեւատորնայա Գոռա ավանում բնակելի տան վերակառուցման ժամանակ հիմքի մեջ գտնվել են երկու մարդու մասունքներ, հայտնում է Life-ը:

Նշվում է, որ մասունքները հայտնաբերման պահին կմախքացած էին: Քննչական մարմիններն այս փաստով ստուգում են սկսել:

«Մասունքները գտել են տան նոր տերերը հիմքի ամրացման աշխատանքներ կատարելիս, քանի որ կառույցի արտաիքն պատին ճեղքեր էին հայտնվել: Նախնական տեղեկություններով՝ մասունքների վաղեմությունը կազմում է մի քանի տասնյակ տարի: Հնաբնակների խոսքով՝ բուն տունը կառուցվել է ոչ պակաս 65 տարի առաջ»,- հայտնել է Թաթարստանի քննչական վարչության մամուլի ծառայությունը:

Ոսկորներն ուղարկվել են փորձաքննության, որը պետք է պարզի մարդկանց մահանալու ստույգ ժամանակը եւ պատճառը: Ստուգման արդյունքներով էլ դատավարական որոշում կընդունվի: