«Երեխայիս խնամքով 3-4 ամիս կարողացա զբաղվել, հետո անցա աշխատանքի». Ագնեսա Շահնազարյանը առաջին անգամ պատմում է բաժանությունից և երեխայի հոր հետ հարաբերություններց

378

Ագնեսա Շահնազարյանը նոր դեր ունի. նա մարմնավորում է Դիանա Գրիգորյանի նոր` «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հերոսուհիներից մեկին:

Tert.am Life–ի հետ ունեցած հարցազրույցում Ագնեսան պատմել է նաև մայրանալուց հետո փոխված զգացմունքային դաշտի և երեխայի առօրյայի, ինչպես նաև որդու հոր հետ ներկայիս հարաբերությունների մասին:

Նախորդ տարի ծնվեց դերասանուհու առաջնեկը, ինչպես ինքն է պատմում «Նռան հատիկ» հեռուստասերիալում նկարահանվել է, անգամ, ծննդատանը։

«Յուրաքանչյուր մայր ուզում է զգալ մայրության բերկրանքը, սակայն այնպես ստացվեց, որ աշխատանքային գրաֆիկս խիտ էր։ Քանի որ այդ ժամանակահատվածում նաև Վանաձորի թատրոնի տնօրենն էի, երեխայիս խնամքով կարողացա զբաղվել 3-4 ամիս։ Ունեմ հրաշալի մորաքույր և մայր, որոնք խնամում են իմ փոքրիկին, իսկ ես զբաղվում եմ իմ մասնագիտությամբ և գործերով»,– ասաց Ագնեսան։

«Ամբողջ հղիությանս ընթացքում զրուցել եմ տղայիս հետ, ասել, որ պետք է խելոք բալիկ լինի, որովհետև մայրիկը պիտի անընդհատ աշխատի։ Փառք Աստծո, մենք իրար հասկանում ենք։ Իհարկե, շատ բարդ է։ Հիմա արդեն Վանաձորի թատրոնի տնօրենը չեմ և ժամանակս ներում է գոնե տանը քնել և արթնանալ։ Ինքն էլ գիշերն ուշ է քնում, սովորել է իմ գրաֆիկին, քանի որ հղիության ընթացքում անընդհատ ճանապարհների վրա էի կամ նկարահանումների»։

Ագնեսայի կյանք շատ է փոխվել մայրանալուց հետո, ինչպես դերասանուհին նշում է.

«Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ փոխվեց իմ զգացմունքային դաշտում։ Մի շատ կարևոր բան առաջ եկավ` պատասխանատվության մեծացումը։ Ես միշտ փայլել եմ պատասխանատվությամբ, ներողություն անհամեստության համար, բայց հիմա հասկանում եմ, որ միայն ինձ համար չէ, որ ապրում եմ ու ցանկացած ծրագիր, նույն աշխատանքը այնպես եմ կազմակերպում, որ երեխաս չտուժի։ Առաջ կարող է աշխատանք վերցնեի, օրինակ, մարզում, հիմա չեմ կարող հեռու աշխատանքի մասին մտածել, որովհետև բալիկը բառացիորեն ոտքդ կապում է տան հետ»։

Երկար ժամանակ մարդկանց բուռն քննարկումների թեման էր Ագնեսայի` ամուսնացած լինել–չլինելու հարցը։  Ինչպես ինքն է նշում, դերսանուհին բաժանվել է իր երեխայի հորից, սակայն, լինելով գիտակից մարդիկ, նրանք թույլ չեն տալիս, որ ծնողների անձնական անհասկացությունները ազդեն  երեխայի և հոր հարաբերությունների վրա։

«Ես ու երեխայիս հայրիկը հրաշալի հարաբերություններ ունենք։ Նա գալիս է, տեսնում իր տղային։ Իրար հետ չենք ապրում, սակայն նորմալ, լավ հարաբերություններ ունենք։ Ես ադեկվատ մարդ եմ` իր երեխան է, կարող է, պարտավոր է և շփվում է իր տղայի հետ։ Այնպես չէ, որ մենք կապերը խզել ենք։ Անձնական է, չստացվեց, չստացվեց, սակայն ես բանական և գիտակից անձնավորություն եմ, երբևէ չեմ արգելել, որ հայրը կապ ունենա իր բալիկի հետ»,–եզրափակեց դերասանուհին:

Շարունակությունը՝ այստեղ: