Ազգերի լիգա․ Հոլանդիան լրացուցիչ ժամանակում դուրս թողեց Անգլիային (ֆոտո, վիդեո)

185

Հոլանդիայի հավաքականը դուրս եկավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակիչ։ Պորտուգալիայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում Ռոնալդ Կումանի ղեկավարած Հոլանդիայի թիմը լրացուցիչ ժամանակում 3։1 հաշվով հաղթեց անգլիացիներին, որոնք հանդես են գալիս Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ։

30-րդ րոպեին հոլանդացիների պաշտպան Մատեյս Դե Լիգտը գնդակը կորցնելուց հետո փորձեց այն սահանկումով խլել Մարկուս Ռեշֆորդից, սակայն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարկում, եւ Ռեշֆորդը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը՝ գրավելով Յասպեր Սիլեսենի պաշտպանած դարպասը։

73-րդ րոպեին Դե Լիգտը խփեց պատասխան գոլը։ 10 րոպե անց Ջեսի Լինգարդի գոլը հոլանդացիների դարպասը չգրանցվեց VAR-ի օգնության արդյունքում։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։

97-րդ րոպեին կիսապաշտպան Կվինսի Պրոմեսի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց անգլիացիների պաշտպան Կայլ Ուոքերը։

114-րդ րոպեին Կվինսի Պրոմեսը հաշիվը դարձրեց 3։1։

Հունիսի 9-ին կայանալիք եզրափակիչում Հոլանդիայի հավաքականը կմրցի պորտուգալացիների հետ, որոնք Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ 3։1 հաշվով հաղթել էին Շվեյցարիայի հավաքականին։

Նույն օրը Շվեյցարիան ու Անգլիան կվիճարկեն երրորդ տեղը։

ՈւԵՖԱ Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ

Հոլանդիա — Անգլիա՝ 3։1 (1։1), (տեսանյութ)

Մատեյս Դե Լիգտ, 73, Կայլ Ուոքեր, 97, ինքնագոլ, Կվինսի Պրոմես, 114 — Մարկուս Ռեշֆորդ, 32, 11մ

View image on TwitterView image on TwitterView image on TwitterView image on Twitter

UEFA Nations League

@UEFAEURO

View image on Twitter
View image on Twitter