Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Դիանան լուսանկար է տեղադրել, որում առօրյա կերպարում է։ Նա ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտա վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկներն ու դիմահարդարումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված կադրերում Դիանան զոլավոր վերնաշապիկ էր կրում։ Նա մեղմ դիմահարդարմամբ էր. բաց գույնի շրթներկով ընդգծված էին շուրթերը։ «Երբեմն աչքերդ լայն չես բացում՝ իրականությունը տեսնելու համար…»,- մեկնաբանություններում գրել էր նա։