Ինչպե՞ս է խանդում հորոսկոպի յուրաքանչյուր նշան

170

Բոլորն էլ գոնե մի փոքր խանդ զգում են, բայց ոչ բոլորն են արտահայտում դա։ Ձեր զուգընկերոջն ավելի լավ հասկանալու համար կարող եք տեսնել՝ ինչպես է նա արձագանքում, երբ խանդում է, ըստ հորոսկոպի նշանի։

Խոյեր (մարտի 21-ապրիլի 19)

Խոյերի մոտ խանդի նոպաներ հաճախ են լինում։ Երբ նրանք խանդում են, նրանց զուգընկերներն այլևս պրծում չունեն։ Պարզապես մշտապես համոզե՛ք նրանց, որ նրանք պատճառ չունեն խանդելու։

Ցուլ (ապրիլի 20-մայիսի 20)

 

Ցուլերը, լինելով չափազանց հավատարիմ, նույնն են ակնկալում իրենց զուգընկերներից։ Եթե նրանք սկսում են կասկածել որևէ բան, նրանք կսկսեն հետաքննությունը։ Լավն այն է, որ ցուլը ռացիոնալ է, այնպես որ, սա հազվադեպ է լինում։

Երկվորյակներ (մայիսի 21-հունիսի 20)

Երկվորյակները կասեն, որ խանդում են, ու Դուք ստիպված կլինեք ջանքեր թափել՝ նրանց համոզելու, որ խանդն անտեղի է։

Խեցգետին (հունիսի 20-հուլիսի 22)

 

Խեցգետինը դժվար թե նկատի՝ ինչպես է զուգընկերը դավաճանում նրան, քանի որ նրանք սիրո հարցում կույր են։ Սակայն երբ նրանք պարզում են ճշմարտությունը, այլևս ոչինչ Ձեզ չի օգնի. նա Ձեզ երբեք չի ների։

Առյուծ (հուլիսի 23-օգոստոսի22)

Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Եթե Ձեր ուշադրության թեկուզ մի փոքր մասը հասնի մեկ ուրիշին, առյուծը խանդից կպայթի։ Լավն այն է, որ Առյուծները Ձեզ ազատություն են տալիս, թողնում են անկախ զգալ. նրանց պարզապես պետք է իմանալ, որ նրանք միակն են Ձեր կյանքում։

Կույս (օգոստոսի 23-սեպտեմբերի 22)

 

Կույսերը չափազանց խանդոտ են, բայց Դուք երբեք չեք իմանա այդ մասին, մինչև չբռնացնեք նրանց Ձեզ լրտեսելիս։ Նրանք կսկսեն կասկածել ու վերլուծել Ձեր ամեն քայլը։ Դժվար է վերականգնել նրանց վստահությունը։ Այս նշանի տակ ծնված մարդիկ հիշում են ամեն բան։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ