Կապ չունի՝ ես կլինեմ պետական, թե ոչ, ես այս ոլորտից կլինեմ անբաժան․ ՊԵԿ նախագահը՝ իր հրաժարականի մասին

147

Կապ չունի՝ ես կլինեմ պետական, թե ոչ պետական ծառայող, ես այս ոլորտից լինելու եմ անբաժան: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին մամուլի տեղեկություններին:

Նա, նախ ասաց, որ այդ լուրերն առաջին անգամ լրագրողներից է լսում, ապա հավելեց. «Դա այս պետական շինարարության ամբողջ գործընթացի մեջ ամենաոչէական հարցն է, որ դուք տալիս եք։ Մի բան կարող եմ ձեզ վստահ ասել՝ իմ մասնագիտությունը ես երբեք չեմ կորցնի։ Կապ չունի՝ ես կլինեմ պետական, թե ոչ պետական ծառայող, ես այս ոլորտից լինելու եմ անբաժան, ձեր հարցը շատ ոչ էական է»: