Իմ եղբայրը էն անձնավորությունը չի, որ ինչ-որ բան կորցնի. Դավիթ Անանյանը՝ ֆիննախից իր եղբոր պաշտոնանկության մասին

164

Կա ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության միջեւ մշտնջենական պայքարը, որը նորմալ է: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հարկային փոփոխությունների շուրջ իր ունեցած հակասությունների արդյունքում իր եղբայրը՝ Մհեր Անանյանը կորցրել աշխատանքը, ով զբաղեցնում էր ֆինանսների նախարարության Գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը:

«Հակասություն բառը չէի օգտագործի: Անձնական ֆռոնտում որեւէ նման բան չկա, դուք տեսնում եք, որ ես եւ պարոն Ջանջուղազյանը բարիդրացիական շփումներ ունենք, գործընկերային հարաբերություններում ենք:

Իմ եղբայրը աշխատանքը չի կորցրել, էն անձնավորությունը չի, որ ինչ-որ բան կորցնի: Իմ եղբայրը կունենա աշխատանք՝ իրեն ավելի վայել կամ արժանավայել»,-ասաց ՊԵԿ նախագահը: