Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ քաղաքական օրակարգ չի եղել. Աշոտյան

154

Որեւէ քաղաքական օրակարգ  ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ չի եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ պարզապես մարդկային, ընկերական հանդիպում է եղել։

«Մեր թիմերի միջեւ ապագայի համագործակցության օրակարգ գոյություն չունի։ ՀՀԿ-ի սատարելը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է մի շարք հանգամանքներով, բայց ոչ այս պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով»,–նշեց նա։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: