10 բան որ յուրաքանչյուր կին պետք է թաքցնի իր տղամարդուց

150

Կարևոր չէ՝ որքան անկեղծ ենք մենք, միշտ էլ կան գաղտնիքներ, որ կանայք թաքցնում են։ Նույնիսկ ամենախելացի կանայք լիովին վստահ չեն՝ ինչը պետք է խոստովանեն և ինչը թաքցնեն։ Եկե՜ք տեսնենք՝ որոնք են այն գաղտնիքները, որ պետք է պահել տղամարդուց:

Մենք կարոտում ենք մեր նախկիններին:

Այո՛, երբեմն մենք շատ ենք կարոտում մեր նախկին ընկերներին: Աղջիկնե՜ր, եթե Ձեզ դեռ տանջում են նախկին բաժանման հիշողությունները, Ձեր ընկերը վերջին մարդն է երկրագնդի վրա, ում հետ կարելի է կիսվել այդ թեմայով: Կարևոր չէ’ որքան մտերիմ եք դուք միմյանց հետ, պարզապես մի՜ արեք դա: Սիրելի ընկերուհու հետ մեկ բաժակ գինու շուրջ զրուցելը շատ ավելի լավ գաղափար է:


Մենք հետևում ենք մեր նախկիններին:

Ճիշտ է, մի փոքր տարօրինակ է հնչում, բայց դա իրականություն է: Կապ չունի այն, որ մենք այԼս չենք սիրում նրանց: Ամբողջ մեղքը կանացի հետաքրքրասիրությունն է:


Մենք պաշտում ենք մնալ միայնակ:

Հաճախ մենք կարոտում ենք նրան ու ուզում, որ մեր կողքին լինի, այդպե՞ս է: Միայն մասամբ: Իրականում մենք նույնիսկ ուրախ ենք լինում, երբ նա ժամանակավորապես հեռու է լինում, քանի որ կարող ենք մենակ մնալ, հանգստանալ ու զբաղվել սիրելի հոբիով:


Մենք ատում ենք սպորտը։

Մենք ատում ենք նայել սպորտային խաղեր, մենք չենք էլ ուզում հասկանալ խաղի կանոնները: Բայց, այնուամենայնիվ, մենք գնում ենք այդ զոհաբերությանը նրանց համար:


Երբ մենք սիրահարվում ենք, մոռանում ենք ուտելու մասին։

Գիտականորեն ապացուցված փաստ է, որ սիրահարվելն առաջացնում է սթրես, ու ախորժակի կորուստը լիովին բնական է: Եվ ամենևին էլ պետք չէ, որ նա իմանա այդ մասին:


Քանի զուգընկեր ենք մենք ունեցել մինչև նա։

Ամեն աղջիկ ուզում է անկեղծ, առանց ստերի հարաբերություններ ունենալ: Բայց երբ տղան հարցնում է’ քանի տղայի հետ ենք հանդիպել մինչև նա, մենք սովորաբար քչացնում ենք թիվը: Սա ստել չէ, քանի որ դա ստացվում է անկախ մեզնից: Մենք ամենևին էլ պարտավոր չենք խոստովանել, եթե չենք ուզում:


Մեզ տանջում է հարաբերությունների օրեցօր փոփոխությունը’ մե’կ լավ, մեկ վատ։

Մի օր մենք խենթանում ենք նրա համար, մի ուրիշ օր, երբ նյարդայնացած ենք, առանձնապես չենք մտածում նրա մասին: Բայց հաջորդ օրն անհանգստանում ենք ու ուզում ենք ձևացնել, թե ոչինչ էլ չի պատահել: Կանայք էմոցիոնալ էակներ են, բայց կարիք չկա, որ նա իմանա դրա մասին: Նա միգուցե մտածի, թե մենք խելագար ենք:


Մեր լավագույն ընկերուհիներ….

Շարունակությունը՝ այստեղ