Շատ երկար սպասված լուր, հենց նոր հայտնի դարձավ. Հունիսի 20-ից Երևանում …

505

Երևանի ճախրող ռեստորանի լուսանկարը կատարվել է երեկ: 

Հունիսի 20-ից Երևանում հնարավոր կլինի ընթրել ճախրող ռեստորանում՝ 50 մ բարձրության վրա՝ Արարատին նայող գեղեցիկ տեսարանով: Ճախրող ռեստորանը կամ Dine Sky-ը (դայն սքայ) նման է մետաղական տաղավարի, որը վերև է բարձրացնում ամբարձիչ կռունկը:

Այն ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից: Հատակամածը պատրաստված է հատուկ ամրակայուն պողպատից և իրենից ներկայացնում է իրար մեջ մխրճված և եռակցված հանգույցների ցանց: Այս կառուցվածքի բոլոր էլեմենտները, սկսած հեղույսներից մինչև ճոպաններ, գերմանական են, անցել են որակի ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկատներ:

Ռեստորանում մեկ անձի մուտքը 30 եվրո է: Հաճախորդները կհյուրասիրվեն տարատեսակ կերակուրներով և կօգտվեն անսահմանափակ ոչ ալկոհոլային խմիչքներից:  Ճախրող ռեստորանի հասցեն  է՝ Արշակունյաց 30/1, տեղեր ամրագրել կարող եք ԱՅՍՏԵՂ: