ԱՄՆ-ն փորձարկել է հիպերձայնային էլեկտրաթնդանոթ

204

Ամերիկյան ՌԾՈւ-ն փորձարկել է հիպերձայնային ռելսոտրոն, հայտնում է Space.com-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ վերջերս տեղի ունեցած էլեկտրամագնիսական թնդանոթի փորձարկումների ժամանակ հաջողվել է արկի արագությունը հասցնել մինչեւ 6 Մախի (որը 6 անգամ գերազանցում է ձայնի արագությունը)՝ ժամում 7400 կմ-ի: Կրակոցները կատարվել են Հյուսիարեւմտյան ռազմական հրաձգարանում: Փոձագետները բալիստիկ բնութագրերից բացի, գնահատել են զենքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Նշվում է, որ մոտ ժամանակներում նախատեսված են նոր զենքի փորձարկումները նավերի վրա: Դրանից բացի, Վաշինգտոնում մտադիր են նոր տեխնոլոգիան օգտագործել Լուսինը յուրացնելիս:

Space.com-ը հայտնում է, որ առաջին գաղափարներն այն մասին, որ Երկրի արբանյակլի մակերեւութից կարելի է բեռներ արձակել Տիեզերք, հայտնվել են դեռեւս 1974 թվականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը նախատեսում է Կոնգրեսից 2,5 մլրդ դոլար խնդրել հաջորդ ֆինանսական տարում հիպերձայնային տեխնոլոգիաներ մշակելու համար:

Վլադիմիր Պուտինը փետրվարին Դաշնային ժողովին հղած ուղերձում հայտարարել էր, որ ռուսական հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռը կկարողանա զարգացնել մինչեւ 9 Մախ եւ ունենալ թռիչքի հազար կիլոմետրից ավելի հեռավորություն: «Ցիրկոնը» կընդունվի հեռանկարային եւ կառուցվող վերջրյա նավերի ու սուզանավերի սպառազինություն: