Մտադիր ենք նոր աշխատատեղեր ստեղծել վերամշակող արդյունաբերության ոլորտում. Էկոնոմիկայի նախարարություն

221

Նախատեսվում է նոր աշխատատեղեր է ստեղծել վերամշակող արդյունաբերության ոլորտում արտահանման հատվածի զարգացման համար: Հունիսի 6-ին Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նախարարի խոսքով՝  աշխատատեղերը կավելացվեն հենց վերամշակող արդյունաբերության ոլորտում, քանի որ այն պետք է հետագայում արտահանում ապահովի:

«Վերամշակող արդյունաբերությունը նույնպես կլինի Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը», — հավելեց Խաչատրյանը: