Հայտնի է Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամկետը

40

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Ռուսաստանում սպասվում է՝ Եվրոպայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արձանագրված «կորոնավիրուսի վերածնունդից» երկու շաբաթ անց: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի համաճարակաբան Միխայիլ Շչելկանովը, ով հինգ տարի առաջ կանխատեսել է կորոնավիրուսի բռնկումը:

«Երկու շաբաթ անց մենք կզգանք այն աճը, որը նկատվում է եվրոպական երկրներում»,-ասել է Շչելկանովը և ավելացրել է, որ բռնկում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, մասնավորապես, այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և Նիժնի Նովգորոդը:

Բացի այդ, նոր վարակվածների թվի աճ կարելի է ակնկալել Վլադիվոստոկում, քանի որ հենց այս քաղաքի միջոցով են Չինաստանի քաղաքացիները վերադառնում հայրենիք:

Կորոնավիրուսի երկրորդ ալիքից խուսափելու համար, ըստ Շչելկանովի, հնարավոր է սահմանների ամբողջական փակման դեպքում, բայց իրականում դա անհնար է արտասահմանում բնակվող ռուսաստանցիների պատճառով: