Պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը ընդունվեց

311

Խորհրդարանն այսօր ընդունեց պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը և այլ նախագծեր։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ դրան կողմ քվեարկեց 114 պատգամավոր։

Օրենքով հաստատվում են պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմերի փոփոխությունը՝ գործող 3  տարի ժամկետով ծառայությունը կդառնա մինչև 5 տարի: Նաև օրենքով պայմանագրային ծառայության կարող են անցնել նախկինում մինչև 36 տարեկանի փոխարեն պահեստազորում հաշվառված մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Փոփոխություններն առաջարկում են նաև նվազեցնել «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության նվազագույն ժամկետը երեքից մինչև երկու տարի։Օրինագծով սահմանվում է մեկ անգամ տարկետում տալ բոլոր զորակոչային տարիքի և միջին մասնագիտական հաստատություններում սովորող երիտասարդներին մինչև ուսումնառության ավարտը:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ