Գնդակահարել է 27-ամյա երիտասարդին․ Դաղստանցի պատգամավորի երեք որդիները հետախուզման մեջ են

23

Մախաչկալայում տեղի ունեցած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է տեղի բնակչի սպանությամբ, Դաղստանի Ազգային ժողովի պատգամավորներից մեկի որդիները հետախուզման մեջ են: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 23-ին, Մախաչկալայի Ակուշինսկի փողոցում: Ծառայողական մեքենաներով այնտեղ ժամանած մի խումբ երիտասարդների և տեղի 27-ամյա բնակչի միջև վիճաբանություն է սկսվել: Ինչ-որ պահի, վեճի մասնակիցներից մեկը հանել է ատրճանակը և գնդակահարել 27-ամյա երիտասարդին:

Հրապարակման աղբյուրի համաձայն, սպանվել է Աբդուլբասիր Օմարովը, իսկ կրակողը եղել է Դաղստանի ազգային ժողովի պատգամավորներից մեկի որդին՝ Սուրակատ Ասիատիլովը:

Նշվում է նաև, որ վիճաբանության մյուս մասնակիցները նույնպես պատգամավորի որդիներն են: Բոլոր երեքը հետախուզվում են: Սպանության մեջ նրանց ներգրավվածությունը հաստատված է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։