Սերգեյ Բուլատովն՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

165

րևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսաստանցի Սերգեյ Բուլատովը: 47-ամյա կնքել է մեկ տարվա պայմանագիր եւ առաջիկա օրերին կժամանի Երևան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Կարծում եմ, որ Երևանում գրեթե բոլորը գոհ չեն այն արդյունքներից, որն ունեցել է «Արարատը»: Նրանք ցանկանում են, որ ակումբը՝ այդպիսի հնչեղ անվանումով, միշտ հաղթի ու լինի բարձունքում: Հույս ունեմ՝ այն փոփոխությունները, որ լինում են ակումբում կհանգեցնի նման դրական արդյունքների և թիմը կսկսի հաղթել ու վերադառնալ նախկին բարձունքին:

Իհարկե, ես տեղյակ եմ «Արարատի» մասին, գիտեմ նրա պատմությունն ու չեմպիոնության մասին: Մեծ սպասելիքներ ունեմ և կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Բուլատովը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է ռուսական «Ուրալ», «Շիննիկ», «Սախալին» ակումբներում, նախորդ ակումբը եղել է ռուսական «Ֆակելը»: