Հայտնի է՝ երբ Վրաստանը կբացի Ռուսաստանի հետ սահմանը

38

Վրաստանը հույս ունի բացել Ռուսաստանի հետ սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետը օգոստոս ամսին, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ դեսպան Զուրաբ Աբաշիձեին:
«Սահմանի բացումը կախված է համաճարակային իրավիճակից: Լավ
կլիներ, որ մեզ հաջողվեր Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին՝ ամռան
վերջին»,- ասել է Աբաշիձեն:
«Կազբեգի-Վերին Լարս»-ը միակ անցակետն է ռուս-վրացական սահմանին: Այն փակվել է մարտի 18-ին՝ կորոնավիրուսի պատճառով: