Ողբերգական դեպք․ բազմազավակ մայրը դաժանաբար ծեծել ու սպանել է նորածին երեխային

51

Ողբերգական դեպք․ բազմազավակ մայրը դաժանաբար ծեծել ու սպանել է նորածին երեխային

Ռուսաստանի Օմսկի մարզի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել 33-ամյա կնոջ հանդեպ, ով սպանել է իր նորածին երեխային։ Հայտնի է, որ կինը բազմազավակ մայր է եւ բնակվում է Նովոուրալսկոյե գյուղում։ Հայտնի է, որ կինն ունի եւս երեք երեխա, իսկ վերջին երեխային, ում էլ սպանել է, ծննդաբերել է հունվարի 7-ին։ Քննությունը պարզել է, որ երեխան մահացել է մոր կողմից դաժանաբար ծեծի ենթարկվելուց հետո։ Ներկայումս իրավապահները պարզում են դեպքի հանգամանքներն ու բոլոր մանրամասները։