Կորոնավիրուսը շարունակում է թարմ ջրի մեջ մնալ մինչև 25 օր․ գիտնականներ

59

Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի մի խումբ մասնագետներ ստացել են ապացույցներ այն մասին, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է պահպանվել լճերում, գետերում և այլ բնական ջրային միջավայրերում մինչև 25 օր՝ գրում է mk.ru-ն: Ըստ գիտնականների՝ սա նշանակում է, որ մարդիկ պետք է նվազագույնի հասցնեն շփումը գետի ջրերի հետ, մանավանդ եթե դրանց մեջ կոյուղու արտահոսք է եղել։