Ողբերգական դեպք․ բազմազավակ մայրը դաժանաբար ծեծել ու սպանել է նորածին երեխային

61

Ռուսաստանի Օմսկի մարզի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել 33-ամյա կնոջ հանդեպ, ով սպանել է իր նորածին երեխային։ Հայտնի է, որ կինը բազմազավակ մայր է եւ բնակվում է Նովոուրալսկոյե գյուղում։ Հայտնի է, որ կինն ունի եւս երեք երեխա, իսկ վերջին երեխային, ում էլ սպանել է, ծննդաբերել է հունվարի 7-ին։ Քննությունը պարզել է, որ երեխան մահացել է մոր կողմից դաժանաբար ծեծի ենթարկվելուց հետո։ Ներկայումս իրավապահները պարզում են դեպքի հանգամանքներն ու բոլոր մանրամասները։ Հայտնի է, որ նորածնին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած մանկան կյանքը փրկել չեն կարողացել։