Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու առումով բազմաբնակարան շենքերում ամենավտանգավոր վայրերը

40

Բազմաբնակարան շենքերում մուտքերը ընդհանուր առմամբ, բայց հատկապես վերելակները համարվել են ամենավտանգավոր վայրերը, որտեղ կարելի է վարակվել կորոնավիրուսով, նույնիսկ եթե դրանք պարբերաբար ախտահանվում են:

Ինչպես Известия-ին ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան, վերելակը վտանգավոր է այնքանով, որ նրա մեջ շատ փոքր քանակությամբ օդ է:

Նա օրինակ է բերել. ենթադրենք՝ կորոնավիրուսով վարակված անձը վերելակ է նստել, և եթե մեկ նույնիսկ կես ժամ հետո այդտեղ մտնի մեկ այլ անձ, ապա մասնիկների խումբը դեռ մնում է օդում, քանի որ վերելակի դռները փակ են եղել, և օդը դրանում «կանգնած է» եղել:

Արդյունքում՝ այն մարդը, ով վերելակի խցիկ է մտել վարակված մարդուց հետո, գտնվելու է «վիրուսային ամպի» մեջ. Երբ վերելակը սկսում է շարժվել, այդ «ամպը» իջնում ​​է նրա վրա:

Մասնագետի խոսքով՝ այս առումով ավելի անվտանգ է օգտվել աստիճաններից: