Պարզվել է կորոնավիրուսի փոխանցման նոր ճանապարհ

52

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել ևս մեկ ճանապարհով: Այս մասին հայտնում է Journal of the American Medical Association-ը:

Ըստ գիտնականների՝ վիրուսը կարող է փոխանցվել կղանքից: ԱՄՆ-ում կորոնավիրուսով  հիվանդի մոտ եղել է աղիքային խանգարում, որից հետո վիրուսը հայտնաբերվել է կղանքում: Նման ախտանշաններ կան Ուհանի հիվնդանոցներից մեկի վիրուսակիրների 10 տոկոսի մոտ:

Ավելի վաղ նշվել էր, որ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի հիմնական վտանգը մարդու հազն է և աղտոտված մակերեսների հետ շփումը: