«Երկու տարի քնում եւ արթնանում էի այդ մտքով». Լիլիթ Սարգսյան

38

Լիլիթ Սարգսյանը վերջերս դաջվածք է արել. «Սիրուն Սոնա» սերիալում Հակինթի կերպարում հանդես եկող դերասանուհին BRAVO.am-ին խոստովանել է, որ իրականացրել է վաղեմի ցանկությունը:

«Երկու տարի քնում եւ արթնանում էի մտքով, որ պետք է դաջվածք անեմ: Միշտ հստակ պատկերացրել եմ՝ ինչ եմ ուզում պատկերել եւ որտեղ: Ամբողջությամբ իմ մտահղացումն է, որեւէ տեղից վերցված չէ, թեեւ միգուցե նմանատիպ պատկերներ կան: Վիշապի տարում եմ ծնվել, եւ այս հիերոգլիֆը վիշապ է նշանակում: Դաջվածքս այլ իմաստ էլ ունի, որը չեմ բարձրաձայնի: Ընտանիքիս անդամներն անակնկալի եկան, բայց շատ խիստ չարձագանքեցին. որոշ ժամանակ առաջ ցանկությանս մասին ակնարկել էի»,-պատմել է նա եւ հավելել, որ որոշել է սահմանափակվել այս դաջվածքով եւ մարմնի այլ հատվածներում ոչինչ չպատկերել:

Դերասանուհին անդրադարձել է նաեւ սերիալային դերին.«Հեռուստատեսային երկրորդ նախագիծն էր, որում ընդգրկված էի: Նկարահանող խմբի հետ առաջին անգամ էի աշխատում, ինչը շատ հաճելի էր: Սերիալի մասին հիմնականում դրական կարծիքներ եմ լսել, իմ կերպարն էլ սիրվել է: Ինքս էլ հերոսուհուս պես ընկերասեր եմ, նվիրվող: Դեռ այլ նախագծում ընդգրկվելու առաջարկ չունեմ, հստակ ոչինչ չեմ կարող ասել հետագա աշխատանքիս մասին: Չեմ կարծում, թե կլինի մի դեր, որ ինձ կվստահեն, ու ես կմերժեմ: Դեռ ուսանող եմ, դասախոսներս ու այս բնագավառի մարդիկ սովորեցրել են, որ դերասանի կոչումը շատ մեծ նշանակություն ու բացատրություն ունի. եթե դերասան ես, պիտի բառիս բուն իմաստով պատրաստ լինես ամեն ինչի»: