«Մեր սիրելի վայրերից էր, երբ նոր էինք ծանոթացել». Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

47

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ «Ինչքան լավ հիշողություններ կան այս տեղի հետ կապված։ Մեր սիրելի վայրերից էր, երբ նոր էինք ծանոթացել»,- լուսանկարը մակագրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկն ու օգտագործել «երջանիկ կին» հեշթեգը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր փոքրիկ պայուսակի հետ։ Լուսինե Թովմասյանն արձակել էր մազերը, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Զբոսանք հարեւանությամբ»։