Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

60

Med.news.am-ը գրում է․ Կորոնավիրուսն առավել հաճախ փոխանցվում է օդով
եւ հիվանդ մարդու հետ զրուցելիս:

Իսկ իրերին դիպչելիս վարակվելու հավանականությունը շատ ցածր է, պարզել են Հիվանդությունների վերահսկման եւ
կանխարգելման չինական կենտրոնի մասնագետները:
Ըստ The Daily Mail-ի՝ վարակվածներն ամեն ժամ միլիոնավոր վիրուսային
մասնիկներ են արտաշնչում:

Ընդ որում, նույնիսկ նրանք, ովքեր COVID-19-ի
որեւէ ախտանիշ չունեն, վտանգավոր են ուրիշների համար:
Միեւնույն ժամանակ, որեւէ մակերեսի հետ շփման միջոցով վարակման
հավանականությունը այնքան բարձր չէր, որքան նախկինում կարծում էին:
Վարակված մարդկանց կողմից արտաշնչված օդում մոտ 3 անգամ ավելի շատ
վիրուսային մասնիկներ կան, քան նրանց հետ շփված առարկաների մակերեսին:

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ պարտադիր դիմակների
ռեժիմի ներդրումը կարող է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի
հիմնական միջոցը լինել: