Աֆրիկայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 300 հազարը

40

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչի
խոսքով՝ Աֆրիկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը
գերազանցել է 300 հազարը, մահացել է գրեթե 8 հազար մարդ, փոխանցում է «ՌԻԱ
Նովոստի»-ն:

Կազմակերպության տվյալներով՝ Աֆրիկյան մայրցամաքում վարակման դեպքերի թիվը 303.371 է, կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7999 մարդ:

COVID-19-ով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային Աֆրիկայում (97 302) եւ
Եգիպտոսում (53 758): Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Եգիպտոսում
(2106), ՀԱՀ-ում (1930) եւ Ալժիրում (845):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին
COVID-19-ի բռնկումը համավարակ էր հայտարարել: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝
աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 8.7 միլիոն դեպք, մահացել է ավելի
քան 461 հազար մարդ: