Որոշ երեխաներ ծնվում են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններով. գիտնականներ

39

Կորոնավիրուսով վարակված որոշ կանանց մոտ երեխաները հակամարմիններով են ծնվում այս վիրուսի նկատմամբ: Այս մասին նշվում է British Medical Journal-ում հրապարակված փոքրիկ ուսումնասիրության մեջ:

Ըստ դոկտեր Պատրիկ Օ՚Բրայանի Royal College of Obstetricians and Gynaecologists-ից՝ երեխաները, ում մոտ հակամարմիններ են արտադրվում կորոնավիրուսի նկատմամբ դեռ պտղի զարգացման փուլում, շատ քիչ են, հայտնում է The Daily Mail-ը:

Մասնագետների խոսքով՝ IgM հակամարմինները, որոնք մարմինն արտադրում է այն ժամանակ, երբ առաջին անգամ վարակվում է, չեն կարող մորից երեխային փոխանցվել պլացենտայի միջոցով: Սա կարող է նշանակել, որ հակամարմինները հենց երեխայի իմունային համակարգի արդյունք են:

Սակայն փորձագիտական ​​կարծիքները երեխայի օրգանիզմում հակամարմինների աղբյուրի վերաբերյալ տարբեր են: Ոմանք նույնիսկ չեն բացառել արդեն ծննդաբերությունից հետո վարակման փաստերը:

Գիտնականները վկայակոչում են կորոնավիրուսով վարակված բրիտանացի 427 կանանց հետազոտությունը, որոնցից 5-ը մահացել է ծննդաբերության ժամանակ (ոչ բոլոր մահերն են եղել COVID-19-ից): Ծնված երեխաների 5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել նրանց վիճակի վրա:

Նշենք, որ IgM-ները ձեւավորվում են վաղ փուլում՝ հարձակում նախաձեռնելով վիրուսի վրա: Համեմատության համար, IgG հակամարմինները պահպանում են հիշողություններն այն մասին, որ հարկարավոր է գրոհել տվյալ պաթոգենը: