Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով

41

 

Լրագրող, հաղորդավար Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով: Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց անձամբ Նվեր Մնացականյանը: Լրագրողը հայտնեց, որ տանն է ինքնամեկուսացել:   Մեր հարցին, թե ինչպես է իրեն զգում, և արդյոք բժիշկների միջամտության կարիք կա, Նվեր Մնացականյանն ասաց, որ ինքը հեռախոսով խորհրդակցում է բժիշկների հետ:   «Երեկոյան ժամերին ջերմություն եմ ունենում, թույլ եմ զգում: Թեստավորվել եմ հունիսի 17-ին»,- ասաց Մնացականյանը: Հետաքրքրվեցինք, թե տնեցիները նո՞ւյնպես վարակվել են կորոնավիրուսով, թե ոչ:   Նվեր Մնացականյանը հայտնեց, որ կինը նույնպես վարակվել է: