Հրայր Թովմասյանը հրաժեշտ է տալիս պաշտոնին. որոշումը կայացվեց

34

Աժ արտահերթ նստաշրջանում այսօր քննարկվում էր Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։   Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը. 89 կողմ ձայնով նախագիծն ընդունվեց: Հիշեցնենք, որ ընդդիմադիրները բոյկոտել էին նիստը և քվեարկությանը չէին մասնակցում:   Նկատենք, որ այս օրենքի ընդունումից հետո Հրայր Թովմասյանը հեռանում է ՍԴ նախագահի պաշտոնից: