Ահա այն դեղամիջոցը որը կկանխարգելի կորոնավիրուսը ․Հիդրոքսիքլորոքինն անրարդյունավետ է ․ հետազոտություն

36

Հիդրոքսիքլորոքին դեղամիջոցը որպես COVID-19-ի հետշփումային կանխարգելման միջոց արդյունավետություն չի ցուցադրել: Այս մասին նշված է New England Journal of Medicine ամսագրում հրապարակված պատահական ընտրանքով կատարված հետազոտության արդյունքներում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հետազոտության հեղինակները՝ Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, հիմնվել են 821 պացիենտի մասնակցությամբ փորձի վրա, որոնք 10 րոպե եւ ավելի շփվել են կորոնավիրուսով հիվանդների հետ: Նրանց մեծ մասի (719) վարակման հավանականությունը մեծ էր համարվում, քանի որ չեն օգտագործել պաշտպանական դիմակներ եւ ձեռնոցներ: Պատահական կարգով հետազոտության բոլոր մասնակիցներին նշանակվել է հիդրոքսիլքլորոքինի կամ պլացեբոյի ընդունում:

Պարզվել է, որ հիդրոքսիքլորոքին ստացած 414 մարդուց 49-ը վարակվել է կորոնավիրուսով: Պլացեբո ստացողների խմբում COVID-19 է ախտորոշվել 407 մարդուց 58-ի մոտ: Վարակվածների բաժինը հիդրոքսիքլորոքին ստացածների շարքում կազմել է 11,83 տոկոս ընդդեմ պլացեբո ստացած մասնակիցների 14,25 տոկոսի: Ընդ որում՝ կողմնակի էֆեկտները իսկական դեղամիջոցն ու պլացեբո ստացած խմբերի մոտ կազմել է համապատասխանաբար՝ 40,1 եւ 18,6 տոկոս, բայց 2 խմբերում էլ ծանր հետեւանքներ չեն եղել:

Այսպիսով, գիտնականներն ապացուցել են հիվանդության կանխարգելման դեպքում հիդրոքսիքլորոքինի անօգուտ լինելը, քանի որ դեղը ստացած խմբի եւ պլացեբո ստացած խմբի միջեւ վիճակագրորեն նշանակալի տարբերություն չի եղել: