6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

41

 

5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկաստանի եւ Մյանմայի սահմանին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկաբանական ծառայությունը (USGS)։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 22,40-ին։

Էպիկենտրոնը գտնվում է Հյուսիսային Վանլայպհլայ քաղաքից 18 կմ դեպ արեւելք։ Օջախի խորությունը 8,9 կմ է։ Հնարավոր զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։