Տիգրան Ավինյանի նոր գրառումը

18

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորապես համոզված եմ, որ առաջադեմ, զարգացած ու բարեկեցիկ Հայաստան
ունենալու առանցքային նախապայմաններից է մեր #գիտական ներուժի զարգացումը,
ինչն ամեն օր ապացուցվում է նաև համավարակի օրերին:

Պատահական չէ, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին գործընկերների հետ
քննարկումների արդյունքում հայտարարել էինք, որ ավելացնելու ենք գիտության
ֆինանսավորումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով արհեստական
բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի
ոլորտներին:

Ուրախ եմ տեղեկացնել, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն առաջին անգամ
կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային
(թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն
և #տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «#Ռոբոտատեխնիկա»
մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ: Ի տարբերություն
կոմիտեի նախկինում հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛
աշխատանքի վարձատրության չափը, և՛ մասնակիցներին ներկայացվող պահանջները:

Սա առաջինն է նման մի շարք նախաձեռնություններից, որոնց միջոցով դնելու
ենք մեր գիտական ներուժը իրացնելու, գիտնականի վարկը բարձրացնելու ու
Հայաստանը տեխնոլոգիապես #առաջատար երկիր դարձնելու հիմքերը»:

Մրցույթի հայտարարությունը և հրավերի փաթեթը ներկայացված են հետևյալ հղումով՝ http://scs.am/am/09-06-2020: