Կորոնավիրուսը՝ Հայաստանում․ Ինչ պետք է անել, եթե ձեզ մոտ COVID-19-ի կասկած կա

83

Ինչ պետք է անել, եթե դուք ապրում եք Հայաստանում եւ կասկածում եք, որ ձեզ մոտ COVID-19 կորոնավիրուսային վարակ կա։ Այս հարցը պարզաբանել NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբոնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը։

COVID-19-ի գլխավոր ախտանիշները

Կորոնավիրուսային վարակի առավել շատ դիտարկվող ախտանիշներն՝ ըստ ԱՀԿ-ի

մարմնի ջերմաստիճանի բարձրացում
չոր հազ
հոգնածություն
Սակայն որոշակի դեպքերում կարող են լինել նաեւ հետեւյալ ախտանիշները՝

հոտի եւ համի զգացողության կորուստ
կոկորդի ցավ
լուծ
կոնյունկտիվիտ
գլխացավ
մաշկի վրա ցան կամ ձեռքերի եւ ոտքերի եղունգների դեպիգմենտացիա։
Հիվանդության ծանր ընթացքի դեպքում պացիենտի մոտ կարող են առաջանալ դժվար շնչառություն կամ շնչարգելություն, ճնշվածության զգացողություն կամ ցավ կրծքավանդակում, խոսքի կամ շարժողական ֆունկցիաների խափանումներ։