Home Без рубрики Խորհրդարանը մեկուկես ժամում առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը

Խորհրդարանը մեկուկես ժամում առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը

54

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր:

Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ. իշխող ուժը ներկայացրեց նախագիծը, ինքը քննարկեց, ինքն էլ քվեարկեց։ Մոտ մեկուկես ժամվա ընթացքում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում:

Նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսված է այսօր՝ երեք ժամից։

Փոփոխությունների համաձայն, ՍԴ այն դատավորները, ովքեր պաշտոնավարել են 12 և ավել տարի, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն չի լինի ՍԴ նախագահ:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում: Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: