Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով

62

Լրագրող, հաղորդավար Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով: Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց անձամբ Նվեր Մնացականյանը:

Լրագրողը հայտնեց, որ տանն է ինքնամեկուսացել: Մեր հարցին, թե ինչպես է իրեն զգում, և արդյոք բժիշկների միջամտության կարիք կա, Նվեր Մնացականյանն ասաց, որ ինքը հեռախոսով խորհրդակցում է բժիշկների հետ: «Երեկոյան ժամերին ջերմություն եմ ունենում, թույլ եմ զգում:

Թեստավորվել եմ հունիսի 17-ին»,- ասաց Մնացականյանը: Հետաքրքրվեցինք, թե տնեցիները նո՞ւյնպես վարակվել են կորոնավիրուսով, թե ոչ: Նվեր Մնացականյանը հայտնեց, որ կինը նույնպես վարակվել է: