Վարչապետ Փաշինյանը՝ կոչով դիմել է ժողովրդին. ինչ է կատարվել

74

Ֆեյսբուքյան եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Եթե ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի,

ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի՝ կյանքը կանգնելու է իր բոլոր հետևանքներով։

Եվ էսօր շատ երկրներ, այդ թվում՝ ՀՀ-ը գնացել է այդ ճանապարհով ու լոքդաունի ընթացքում,

այո՛, թվերն ուրիշ են եղել, եղել են զրոյացված թվեր, սա հարցի լուծում է՞, ո՛չ, որովհետև նույնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ։

Երբ լոքդաունից հետո սկսում ենք բացվել, միևնույն է՝ վարակը սկսում է նորից տարածվել․․․ Եթե ստացվի այնպես, որ ասիմպտոմ վարակված ու լավացած դեպքերը շատ լինեն, դա է լինելու հարցի լուծումը»։