Հրատապ լուր. Նախարարությունը զգուշացնում է․ 2020 թ․ հուլիսի 1-ից կիրառվելու են

67

2020 թ․ հուլիսի 1-ից կիրառվելու են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը (ամսական եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը, իսկ տարեկան եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը)։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

 

Սա նշանակում է, որ 2020 թ․ հուլիսի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվելու են ամսական մինչև 1.020.000 դրամ եկամտից (ներկայիս 500.000 դրամի փոխարեն):

Ընդ որում, սոցիալական վճարի կեսը, բայց ոչ ավելի, քան 12.500 դրամը, մասնակցի փոխարեն կշարունակի վճարել պետությունը:

Այսպիսով, ստացվում է, որ հուլիսի 1-ից կիրառվող առավելագույն շեմերի փոփոխությամբ պայմանավորված՝ 500.000 դրամը գերազանցող եկամուտ ունեցող մասնակիցի կողմից կատարվող սոցիալական վճարի չափը ավելանալու է, որի արդյունքում նվազելու է նրա տնօրինվող եկամուտը։

Այսպես, դիցուք անձի եկամուտը 600.000 դրամ է։

Քննարկվող օրինակում մինչև 2020 թ․ հուլիսի 1-ը սոցիալական վճարը կազմել է 500,000 դրամի 5 %-ը՝ 25.000 դրամ, որից 12.500 դրամը վճարում է պետությունը, 12.500 դրամը՝ մասնակիցը։

2020 թ․ հուլիսի 1-ից հետո սոցիալական վճարը հաշվարկվելու է հետևյալ կերպ՝ 600000 x 10 % – 25.000=35.000, որից 12.500 դրամը վճարելու է պետությունը, իսկ 22.500 դրամը՝ մասնակիցը: