Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ГАЗ 3110–ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում

40

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Դսեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 5 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայի տակ, տեղում մահացել է: