Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ

43

Մարդիկ շատ հաճախ նաեւ դիպչում են իրենց սմարթֆոններին, եւ դրանց մակերեսը սովորաբար նույնպես շատ կեղտոտ է։ Համաձայն որոշ հետազոտությունների՝ հեռախոսն անգամ ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը։

«Անկախ նրանից, թե որքան հաճախ եք լվանում ձեռքերը, դուք չեք ապահովի դրանց բավարար մաքրությունը, եթե պարբերաբար չմաքրեք սմարթֆոնը։ Բավարար է չոր մաքրումը միկրոֆիբրա կտորով, եւ կվերանա միկրոբների 80 տոկոսը»,-նշել է փորձագետը։

Բազմաթիվ վիրուսներ, բակտերիաներ, միկրոբներ կենտրոնանում են հետեւյալ մակերեսներին․

դռան, պատուհանների բռնակներ,
լույսի անջատիչներ,
պահարանների, դարակների բռնակներ,
Սառնարանի բռնակներ։

Մասնագետների խոսքով՝ բոլոր այդ մակերեսներն անհրաժեշտ է պարբերաբար մաքրել, հատկապես ներկայում, երբ հայտարարված է կորոնավիրուսի համավարակ։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե ախտահանիչ միջոցներ, այլ օճառաջուր։
«Ախտահանիչ միջոցները չեն հեռացնում կեղտն ու չեն փոխարինում մաքրումը։

Դրանք, որպես կանոն, անօգուտ են մասնավոր տնային տնտեսություններում եւ պետք է օգտագործվեն միայն բացառիկ դեպքում բժշկի խորհրդով»,-նշում են մասնագետները։