Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. Sotskiy

81
https://www.youtube.com/watch?v=CfCSAi8-gis&feature=emb_title 

Ներկայացրեց Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, բժիշկ-վարակաբան Երվանդ Մանուկյանը:

Ինչպե՞ս կմեկնաբանեք աշխարհում տեղի ունեցող գործընթացները կորոնավիրուսի համաճարակի բռնկման ենթատեքստում։

Այսօր աշխարհում ընթանում է պատերազմ երկու կենսաբանական տեսակների միջև՝ վիրուսի և մարդու։ Բնության մեջ գոյություն ունեն մի քանի միլիոն տեսակի վիրուսներ։ Գիտությանը հայտնի են դրանցից մոտ 6000-ը։ Բնության մեջ վիրուսների գոյատևման հիմնական նախապայմանը դրանց՝ նոր տերեր ձեռք բերելու ընդունակությունն է։ Իրականում վիրուսին «ցանկալի» չէ, որ ոչնչացնի իր տիրոջը, քանի որ դրանով կավարտվի նար վիրուսի կենսաբանական ցիկլը։ Ժամանակ առ ժամանակ վիրուսին հաջողվում է հաղթահարել տեսակային պատնեշը,  ներթափանցել նոր տեսակի մեջ՝ տվյալ դեպքում մարդու, և սկսել իր հաղթարշավը։ Ահա թե ինչ է տեղի ունեցել հիմա։ Եվ որքան արագ վիրուսը կարողանա բազմանալ կենսաբանական նոր տեսակի մեջ, այնքան մեծ է իր իսկ գոյատևման հավանականությունը։

Առհասարակ, ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի վերաբերյալ գիտական հանրությանը։

Կորոնավիրուսը բնության մեջ վիրուսի նոր տեսակ չէ։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է 1937 թվականին թռչունների մոտ և 1965 թվականին՝ մարդկանց։ Արդեն իսկ հայտնաբերված է կորոնավիրուսի 40-ից ավելի տեսակ։ Մինչև վերջերս համարվում էր, որ կորոնավիրուսի միայն 6 տեսակն է մարդու համար ախտածին։ Covid-19 շտամը, որը համաճարակային բռնկում է տվել աշխարհում, գիտության կողմից բացահայտված յոթերորդ տիպն է։

Կորոնավիրուսն իր առաջին բռնկումը տվել է Չինաստանում 2002-2003 թվականներին՝ առաջացնելով ատիպիկ թոքաբորբ/ SARS/։ Վիրուսը տարածվել էր 30 երկրներում։ Պետք է նշեմ, որ կորոնավիրուսն իր մահացության տեսակարար կշռով այդքան էլ մեծ չէ։ Այսպես, ի համեմատ SARS—ի, որն ունի 9,6% մահացություն, կամ H1N1 վիրուսի՝ 17,4% մահացությամբ, նոր կորոնավիրուսի մահացությունը գնահատվում է 2,3-3,3%։

Ապացուցված է, որ կորոնավիրուսը քայքայվում է 56 աստիճան ջերմաստիճանում 15 րոպեների ընթացքում։ Հետևաբար, սխալ է այն կարծիքը, որ ամռանը կորոնավիրուսն ինքն իրեն կվերանա։ Ցավոք, մենք չենք կարող ապավինել ամռանն ու արևին։ Էպիդեմիկ շղթաները պետք է ընդհատվեն․ հույսը չի կարելի դնել բնության վրա։

Ինչպե՞ս կարելի է կանխարգելել կորոնավիրուսը։

Առայժմ չկա կորոնավիրուսի հատուկ կանխարգելիչ միջոց, ինչպես և չկա կորոնավիրուսի սպեցիֆիկ բուժման միջոց։ Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում առհասարակ գոյություն ունի սպեցիֆիկ կանխարգելման մեթոդաբանություն։ Խոսքը գնում է պատվաստանյութերի մասին։ Երբ դեկտեմբերի 8-ին Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, հունվարի 10-ին չինացի գիտնականներն արդեն իսկ բացահայտել են վիրուսի գենոմը, ինչի արդյունքում լուծվեց երկու կարևոր հարց․ հնարավոր եղավ ախտորոշել վիրուսի տեսակը ու հիմք դնել պատվաստանյութ գտնելու գործընթացին։ Այսօր աշխարհի լավագույն գիտական կենտրոններում կատարվում են հսկայածավալ բժշկագիտական հետազոտություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար։ Միացյալ Նահանգներում, օրինակ, մեր հայրենակից Նուբար Աֆեյանի կողմից ղեկավարվող Մոդերնա թերապևտիկ ընկերությունում գնում են պատվաստանյութի սինթեզի աշխատանքներ։ Կամ Կանադական Մեդիկագո բիոտեխնոլոգիական ընկերությունը շատ հետաքրքիր լուծումներ է փորձում գտնել գենային ինժեներիայի միջոցով։ Մեդիկագոյում վիրուսի գենոմը ներարկում են ծխախոտաբույսի բակտերիաների մեջ, և բույսից ստացվող սպիտակուցը մշակում այնպես, որ ստացվի համապատասխան պատվաստանյութ։ Նույն այս Մեդիկագո ընկերությունը 2009 թվականին կարողացել է սինթեզել H1N1 վիրուսի պատվաստանյութ, որն այսօր հաջողությամբ կիրառվում