Զարկերակային ճնշումը չափելու համար պահանջվում է տոնոմետր: Սակայն դրա առկայությունը բավարար չէ ճնշումը ճիշտ չափելու համար: Պետք է իմանալ ճնշումը ճիշտ չափելու կանոնները:
Ինչպես ճիշտ չափել ճնշումը
- Ճնշումը չափելուց առաջ 5 րոպե հանգիստը պարտադիր պայման է:
- Ճնշումը չափելուց կես ժամ առաջ խուսափել ծխելուց, սուրճի, թեյի, կոլայի ընդունումից:
- Նստել աթոռին՝ մեջքով հենվելով հենակին․ սա կարևոր է:
- Թևը անշարժ դրված է սեղանին։
- Պետք է լռություն պահպանել ճնշումը չափելու ընթացքում:
- Պետք է փչովի պարկը սրտի հետ նույն մակարդակի վրա լինի:
- Ոտնաթաթերը հանգիստ դնել հատակին, ոտքերը չի կարելի այդ ընթացքում խաչել:
- Նախքան ճնշումը չափելը միզապարկը պետք է դատարկել:
- Հագուստը չպետք է սեղմի ուսը:
- Արդյունքները ճիշտ չեն լինի, եթե ճնշումը չափվի հագուստի վրայից:
Մի քանի անգամ մի չափեք ճնշումը, պետք է դադար տալ 7-10 րոպե: Սակայն եթե ցանկանում եք կրկին չափել ճնշումը, ապա չափեք մյուս թևով, 10-15 միավորի տարբերությունը նորմալ է:
Արդյունքները ճիշտ չեն լինում սուրճի, ալկոհոլի ընդունումից հետո, ծխելուց հետո, լցված միզապարկի դեպքում, եթե մեջքը հենված չէ հենակին, եթե ձեռքը հենված չէ հարթ մակերևույթի վրա: