Միջողային ճողվածքի(грыжа) ախտանշանները

43

Շատ մարդիկ տառապում են միջողային ճողվածքից։ Այն պատճառում է անտանելի ցավ ու թույլ չի տալիս նորմալ ռեժիմով շարժվել: Այդ պատճառով, շատ կարևոր է իմանալ այդ հիվանդության ախտանշանները, որպեսզի կարողանաք ժամանակին դիմել բժշկի ու սկսել բուժումը:
Մարդու ողնաշարը բավականին բարդ անատոմիական համակարգ է, որը բաղկացած է ոսկորներից, մկաններից ու ջլերից: Երբ նրանցից որևէ մեկը խախտվում է, մարդու մոտ առաջանում է դիսկոնֆորտ ու այդ շրջանում ցավային զգացողություն:

Ինչպես բացահայտել միջողային ճողվածքը

1. Ճողվածքի դրսևորումը

Փորձենք հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում միջողային սկավառակը և ինչու է նրանց բորբոքումը հանգեցնում բավականին լուրջ խանգարումների: Մարդու ողնաշարը այնպես է կազմված, որ յուրաքանչյուր ողի մեջտեղում տեղակայված են մի քանի հատ ճկուն սկավառակներ, որոնք թույլ են տալիս ողնաշարին պահպանել առոջությունն ու հարմարվել մարդու շարժումներին: Յուրաքանչյուր սկավառակ հանդիսանում է շարժվող կապ, որը կազմված է ամուր ջլային թաղանթից ու ներքին դոնդողանման միջուկից: Սկավառակի վնասման կամ քայքայման դեպքում, սպիտակ հեղուկը դուրս է գալիս, իսկ նյարդային վերջավորությունները սեղմվում են ողերի կողմից: Այդ ամենը առաջացնում է ուժեղ ցավ ու թույլ չի տալիս մարդուն նորմալ շարժվել:

2. Ճողվածքի զարգացման պատճառները

Հիմնականում միջողային ճողվածքն անհանգստացնում է հասուն տարիքի մարդկանց:
Ժամանակի ընթացքում ողնաշարային սյունը դառնում է քիչ շարժուն, իսկ սկավառակները քայքայվում են բնական ճանապարհով: Բացի դա, կռճիկային կապերը կորցնում են իրենց սկզբնական ճկունությունը, քանի որ տարիքի ընթացքում ջրազրկվում են ու դառնում են ավելի կոպիտ:
Շատ կարևոր է իմանալ ճողվածքի ախտանշանները, որոնք թույլ կտան հետևել ողնաշարի առողջությանը:

3. Տարածված ախտանշանները

o Նախ հարկավոր է իմանալ, որ ցավի տարածման շրջանը մատնանշում է ճողվածքի առաջացման վայրը: Դա շատ կարևոր գործոնն է:
o Եթե տհաճ զգացողությունները (ծակծկոց, ծանրություն ու թմրություն ) առաջանում են ոտքերում, ապա դա կարող է վկայել այն մասին, որ ճողվածքը գտնվում է գոտկատեղի շրջանում: Մեջքի միջին հատվածում դիսկոնֆորտի զգացողությունը կարող է վկայել կրծքային մասի միջողային սկավառակների վնասման մասին: Իսկ եթե ցավը տարածվում է պարանոցի ու ուսերի ուղղությամբ, ապա դա կարող է վկայել պարանոցային հատվածի ճողվածքի առաջացման մասին:
o Պարանոցային շրջանի միջողային ճողվածքի հիմնական ախտանշաններն են՝ ցավեր պարանոցում ու անշարժություն, գլուխը ուսերին իջեցնելու դեպքում ցնցումներ, գլխապտույտ ու ուշագնացություն: Բացի դա, կարող են նկատվել քնի ժամանակ ձեռքերի թմրում, դժվարություն ծանրություն բարձարացնելու դեպքում և թուլություն:
o Գոտկատեղի շրջանի միջողային ճողվածքի ախտանշաններն են՝ մեջքի ներքևի շրջանում ցավային զգացողություններ, այդ հատվածում այրում ու ջերմության բարձրացում(հատկապես կանգնած ժամանակ): Մեջքի անշարժությունը ուղեկցվում է ոտքերի դողով, ճառագայթվող ցավով ու բորբոքումով: Հնարավոր է նաև առաջանան ոտքիի ցավեր, թուլություն, սարսուռ և որոշ դեպքերում անգամ մեզի անզսպության հետ կապված խնդիրներ: Իհարկե դա տեղի է ունեում ավելի լուրջ խանգարումների դեպքում, սակայն առաջին իսկ ախտանշանների առաջացման դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
o Ճողվածքի առաջացման ժամանակ բժիշկները ախտորոշում են ճառագայթվող ցավ: Իսկ ինչ է դա. այդ դեպքում ցավային զգացողությունները կարող են առաջանալ մարմնի այլ մասում և ոչ թե այնտեղ, որտեղ գտնվում է ցավի աղբյուրը: Դրա վառ օրինակն է ոտքերում տհաճ զգացողությունները, որոնք կապված են միջողային ճողվածքի առկայության հետ: Նման խնդիրներ առաջանում են 1-ին հերթին ողնաշարի խանգարումներով տառապող մարդկանց մոտ: Կարող են նկատվել նստատեղի և ազդրերի ներքին մակերեսի այրոց ու ցավ:

4. Բժշկական օգնություն

Միջողային ճողվածքի հետևանքով առաջացող ցավային զգացողությունենրը թույլ չեն տալիս մարդուն լիարժեք ապրել: Հիվանդի մոտ առաջանում են դժվարություններ քայլելու ընթացքում, աշխատելիս, ծանրություն բարձրացնելիս: Կարող են նկատվել նաև քնի խանգարումներ և դիսկոնֆորտ նստած վիճակում: Եթե նման ախտանշանները բարդացնում են ձեր կյանքը և չեն անցնում մի քանի շաբաթվա ընթացքում, ապա հարկավոր է դիմել բժշկի և գտնել պատճառը:
Հարկավոր է անմիջապես բժշկի դիմել մեզի ու կղանքի անզսպության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում: Դա վկայում է այն մասին, որ ճողվածքի զարգացումը խախտում է մյուս օրգան համակարգերի աշխատանքը, այդ թվում միզուղիների ու աղիների մկանային համակարգի:
Ճողվածքի բուժումը կատարվում է վիրահատական ճանապարհով, սակայն 1-ին ախտանշանների դեպքում բուժումը իրականացվում է առանց վիրահատական միջամտության, որից հետո հիվանդը վերադառնում է նորմալ կյանքի: Այդ պատճառով մի անտեսեք ձեր առողջությունը և 1-ին իսկ ախտանշանների հայտնվելու դեպքում դիմեք բժշկի: