Հայտնի է Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի երեխայի սեռը (լուսանկարներ, տեսանյութ)

53

Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանն ամիսներ անց ծնողներ կդառնան: Նրանք սոցցանցային իրենց էջերում նոր լուսանկարներ են հրապարակել, որոնցում երեւում է Արփիի կլորացած փորիկը, քիչ առաջ էլ հայտնել են առաջնեկի սեռը:

2019-ի դեկտեմբերին ամուսնացած զույգը որդի կունենա: Փոքրիկի սեռը նրանք հայտնել են «Արմենիա» հեռուստաընկերության նախաձեռնած համերգային երեկոյի ժամանակ՝ կտրելով հատուկ պատրաստված տորթը

Միհրանը խոստացավ, որ իրենց փոքրիկի օրորոցայինն ինքն է երգելու.«Մեր շատ սիրելի ընկերներ Ավետ Բարսեղյանն ու Մարտին Միրզոյանը մի գեղեցիկ երգ են գրել նրա համար: Հուսով եմ, որ շատ ու շատ փոքրիկների սիրելի օրորոցայինը կդառնա»,-նշել է երգիչը, սեր խոստովանել Արփիին եւ հավելել, որ երգը կոչվում է «Հոր օրորը»: