ԼԱՎ ԼՈՒՐ. Հայտնի է՝ երբ կբացվի ռուս-վրացական սահմանը

163

Վրաստանն, ամենայն հավանականությամբ, կբացի Ռուսաստանի հետ սահմանի՝ Կազբեգի-Վերին Լարս անցակետն օգոստոս ամսին, հույս է հայտնել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ դեսպան Զուրաբ Աբաշիձեն:
«Սահմանի բացումը կախված է համաճարակային իրավիճակից: Լավ կլիներ, որ մեզ հաջողվեր Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին՝ ամռան վերջին»,- ասել է Աբաշիձեն:

Կազբեգի-Վերին Լարսը միակ անցակետն է ռուս-վրացական սահմանին: Այն փակվել է մարտի 18-ին՝ կորոնավիրուսի պատճառով:

https://mamul.am/