Տեսեք, թե ինչպիսի երեխա է ծնվել «Էրեբունի» ԲԿ-ում

41

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին’ հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է»,- նշվում է ԲԿ-ի Facebook-յան էջում:

Տարածված հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել:

Ծննդատունը ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա: