Արսեն Թորոսյանը գրառում կատարեց, որը կհուզի բոլորիդ. պարզվում է կորոնավիրուսից…

65

Հունիսի 19-ին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր:

Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։

Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։

Նույն օրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։ Աջակցությունը տեղ է հասել լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամ»-ի (International Solidarity Fund) ջանքերով։

Այսօր նաև Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության արդյունքում Երևան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված երկրորդ օդանավը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին՝ նման աջակցության համար: