Հաստատվել է կորոնավիրուսի նոր դեպք, գրանցվել է մահվան 19 դեպք, մեկը՝ այլ հիվանդությունից

40

Հունիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20.268 դեպք, որոնցից 9002-ն` առողջացած, 350-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.802 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 95754 թեստավորում:

Այսպիսով` այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 560 նոր դեպք և 148 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տզամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 114 է։