Հայտնաբերվել է կորոնավիրուսից առաջացող նոր առեղծվածային բարդություն, որն ախտահարում է երիտասարդներին Source: https://armlife.am/news/113521.html

86

Բժիշկները նախազգուշացրել են նոր տիպի կորոնավիրուսի առաջացրած նոր առեղծվածային բարդությունների մասին, որն ախտահարում է երեխաներին, ինչպես նաեւ երիտասարդ մարդկանց, գրում է The Sun-ը։ Պարբերականը նշում է, որ խոսքը վերաբերում է բարդություններին, որոնք նման են Կավասակի հիվանդության ախտանշաններին (մարմնի արյունատար անոթների բորբոքում, որն ուղեկցվում է ցանով, տենդով եւ մի շարք այլ ախտանշաններով)։ Պարբերականի տեղեկություններով՝ Կալիֆոռնիայում եւ Նյու Յորքում այդ բարդությունով բուժվել է առնվազն վեց մարդ 20 տարեկանում եւ փոքր-ինչ բարձր տարիքում։ Նոր տիպի կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետեւանքով դեռեւս ավելի հաճախ մահացել են տարեց մարդիկ, սակայն հայտնաբերված բարդությունը մտահոգություն է առաջացրել բժիշկների մոտ, որ այն կարող է ներկայացնել վտանգ նաեւ երեխաների եւ երիտասարդների համար։ Որոշ հետազոտողներ անգամ համարում են, որ կորոնավիրուսով վարակվելը կարող է առաջացնել Կավասակի հիվանդությունը։