Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել չեն կարող. Աստղաբանի կանխատեսումները.Տեսանյութ

195

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է աստղաբան Լյուսյա Հակոբյանը։ «Երբ մեր ժողովուրդը կարգի կգա, կարգուկանոն կհասկանա, այն ժամանակ էլ մեր երկրում կորոնավիրուսը կպակասի, բայց դեռ չի վերջանա։ Այս հիվանդությունից հետո ուրիշ հիվանդություն է լինելու։

Վեներական հիվանդություններ, մաշկային, ալերգիկ հիվանդություններ կլինեն»,-ասաց աստղաբանը։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Լյուսյա Հակոբյանը նկատեց՝ թող ոչ ոք հույսեր չփայփայի, որ հեղաշրջում է լինելու. «Երեք տարի է գալիս են, էդ գնացքը դեռ տեղ չի հասնում։

Թող ոչ ոք հույսեր չփայփայի»,-ասաց աստղաբանաը։ Դիտարկմանը, որ ընդդիմադիրները վարչապետի հրաժարականն են պահանջում, արդյոք տեսնում է նման բան, աստղաբանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնին. «Ում գրպանին կպնում է, դառնում են ընդդիմադիր։ Հրահրություններ լինելու են, այդպես հեշտ ու հանգիստ չի լինելու։ Վարչապետի սխալը կայանում է նրանում, որ խիստ չէ, իր ասածի տերը չէ։

Ինքն ասաց, ուրեմն պետք է անի, էս դատեր, բռնել, թողնել, սխալ է գնում ու ժողովուրդը դրանից է զայրանում»,-ասաց աստղաբանը։